Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Արցախի Հանրապետության ԱԺ-ն ձևավորեց նոր նստաշրջանի օրակարգը

Օգոստոս 27, 2010թ. 17:24

HKRՕգոստոսի 26-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։

Քննարկման հիմնական թեման 5-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի օրակարգի ձևավորման հարցն էր։

Այդ կապակցությամբ նշվեց, որ  առկա 11 օրենքի նախագծերի և այլ փաստաթղթերի մի փոքր մասը՝ ընդամենը 3 օրինագիծ, փոխանցվել  է նախորդ գումարման Ազգային ժողովի վերջին նստաշրջանից, իսկ մյուսները, որոնք նույնպես ներկայացված են կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ,  մուտք են գործել ամռան ամիսներին։

Խորհրդակցությանը լսվեցին համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովների նախագահների հաղորդումներն օրենքների նախագծերի թեմատիկ ընդգրկումների,  դրանց նախապատրաստման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ։ Այդ համատեքստում տեսակետներ հնչեցին նստաշրջանի առաջին լիագումար նիստում առանձին օրինագծերի քննարկման նպատակահարմարության մասին։ Որոշվեց այդ առնչությամբ լրացուցիչ խորհրդակցել գործադիր իշխանության համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների հետ։

Մտքերի փոխանակության արդյունքում ճշտվեցին առաջիկա անելիքները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Այնուհետև քննարկվեցին ներխորհրդարանական կյանքի այլ հարցեր։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ մամլո ծառայությունից:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն