Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Բազե-2010»-ի փակման արարողությանը

Օգոստոս 27, 2010թ. 20:35

KAR_5407Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել օգոստոսի 23-ին մեկնարկած “Բազե-2010” համահայկական երիտասարդական հավաքի եզրափակիչ միջոցառումներին եւ փակման արարողությանը:

Նախագահը զրուցել է հավաքի մասնակից երիտասարդների հետ, ովքեր Հանրապետության ղեկավարին ներկայացրել են “Բազե-2010”-ից ստացած իրենց տպավորությունները, պատմել` հասարակական, քաղաքական, հոգեւոր, մշակութային  եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ավանդական դարձած հանդիպումների ու ծաղկաձորյան հագեցած առօրյայի մասին:  Նրանք նշել են, որ հավաքի օրերին հնարավորություն են ունեցել դրսեւորել իրենց ունակություններն ու գիտելիքները, շփվել միմյանց հետ եւ բազում ընկերներ ու նոր գիտելիքներ ձեռք բերել:

“Համախմբված երիտասարդություն` կայուն զարգացող ապագա” կարգախոսի ներքո Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից անցկացվող “Բազե-2010”-ին մասնակցել  է Հայաստանից, Արցախից եւ Ջավախքից  18-ից 30 տարեկան շուրջ  300  երիտասարդ:

2002 թվականից անցկացվող “Բազե” հավաքներին մինչ օրս մասնակցել է ավելի քան 6000 երիտասարդ:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն