Իրանի փոխնախագահ.«Թուրքիան մոտ 100 տարի առաջ ցեղասպանություն է իրականացրել»
Իրանի փոխնախագահ, Զբոսաշրջության և մշակութային ժառանգության գործակալության նախագահ Համիդ Բաղային երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների կողմից Իրանի գրավման 70-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված «Իրան. հաղթանակի կամուրջ» համաժողովի ժամանակ հայտարարել է, թե Օսմանյան կառավարությունը մոտ 100 տարի առաջ՝ 1915թ., ցեղասպանություն է իրականացրել, որին զոհ ենգնացել որոշ քանակությամբ հայեր, ու թեև օսմանյան կառավարությունը ներկայումս վերացել է, Հայաստանը դեռևս Թուրքիայից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել:
Այս մասին հաղորդում է «IRNA» գործակալությունը:
Համիդ Բաղային 1915թվականին կատարվածը հայտարարելով Ցեղասպանություն, նկատում է, որ` հարկավոր է այդ խնդիրը միջազգային հանրության շրջանում հետևողական իրավաբանական ուսումնասիրությունների առարկա դարձնել։
ArmAr.am
Թեգեր` երկրորդ համաշխարհային պատերազմ, Իրան, Համիդ Բաղայի, ցեղասպանություն, Օսմանյան կառավարություն












