Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրք լոբբիստական նոր արշավ ԱՄՆ Կոնգրեսում

Օգոստոս 28, 2010թ. 09:15

AMNՎերջին շրջանում ԱՄՆ Կոնգրեսում ստեղծված հակաթուրքական մթնոլորտը խիստ անհանգստացնում է Թուրքիայի իշխանություններին:

Թուրքական «Անկա» (Anka) լրատվական ծառայությունը հայտնում է, որ Թուրքիան սկսել է լոբբիստական լուրջ գործունեություն ծավալել ստեղծված մթնոլորտը ցրելու նպատակով:

Հիմնական գործողությունները կսկսվեն նոյեմբերին` Կոնգրեսի ընտրություններից հետո: Սակայն  ծրագիրն արդեն իսկ սկսել է իրականացվել: Դրա նախապատրաստմանն էր միտված օրերս Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխավորած պատվիրակության վաշինգտոնյան հանդիպումները, որոնց ժամանակ իրանական խնդրից ու թուրք-իսրայելական հարաբերությունների ճգնաժամից բացի քննարկվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Անկա»-ն նշվում է, որ թուրքական պատվիրակությանը, սակայն, չի հաջողվել հանդիպումներ ունենալ կոնգրեսականների հետ, քանի որ վերջիններիս դեռ գտնվում են  արձակուրդում:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն