Թուրքիայում անհագիստ են` Իրանի փոխնախագահը խոսել է Հայոց Ցեղասպանության մասին
Ինչպես տեղեկացրել էինք, երեկ Իրանի փոխնախագահ, Զբոսաշրջության և մշակութային ժառանգության գործակալության նախագահ Համիդ Բաղային երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների կողմից Իրանի գրավման 70-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված «Իրան. հաղթանակի կամուրջ» համաժողովի ժամանակ հայտարարել էր, թե Օսմանյան կառավարությունը մոտ 100 տարի առաջ՝ 1915թ., ցեղասպանություն է իրականացրել, որին զոհ են գնացել որոշ քանակությամբ հայեր, ու թեև Օսմանյան կառավարությունը ներկայումս վերացել է, բայց Հայաստանը դեռևս Թուրքիայից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավուօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանի փոխնախագահի` Հայոց ցեղասպանության մասին հնչեցրած հայտարարությանը:
Դավութօղլուն ասել է, որ ինքը Թեհրանի թուրքական դեսպանատան միջոցով պարզաբանում է խնդրել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:
Իրանում թուրք դիվանագետներին տեղեկացրել են, որ այդ հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել:
Հիշեցնենք, որ Համիդ Բաղային 1915թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվածը հայտարարել էր Ցեղասպանություն:
ArmAr.am
Թեգեր` Թուրքիայի արտգործնախարար, Իրանի փոխնախագահ, ցեղասպանություն, Օսմանյան կառավարություն












