ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի
կապակցությամբ:
Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին ու հույս հայտնել,
որ տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկից կլինի կրթության բոլոր աստիճաններում:
Տոնական այս օրը մեկ անգամ ևս առիթ է տալիս մեզ` կրթության գործընթացի բոլոր
մասնակիցներիս` աշակերտից մինչև տնօրեն, ասպիրանտից մինչև պրոֆեսոր, վերագնահատելու
գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ մեր
պետության զարգացման ու հզորացման գործընթացում: Կրթության ոլորտում համաշխարհային
զարգացումներն այսօր հավաստում են, որ մեր կրթական համակարգի որակի և արդյունավետության
բարձրացմանը միտված ծրագրերն այլընտրանք չունեն, ու բոլորիս համար ցանկալի արդյունքին
հասնելու համար կարևորված է յուրաքանչյուրիս մասնակցությունը:
Իմ շնորհավորանքն եմ հղում Սփյուռքի հայկական դպրոցների բոլոր մանկավարժներին, ովքեր
իրենց ուսերին են վերցրել հայապահպանության ու ազգային արժեքների փոխանցման
պատասխանատու գործը:
Շնորհավորելով բոլորիս նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի
օրվա կապակցությամբ` ցանկանում եմ հետաքրքիր, հայտնություններով հարուստ ու
հաջողություններով լի ուսումնական տարի:
ArmAr.am












