Գլխավոր » Genocide, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Գերմանական հեռուստաալիքը Հայոց Ցեղասպանության մասին

Օգոստոս 31, 2010թ. 16:12

ZeraspanutyunՆախկինում Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմով հանդես եկած Գերմանական Առաջին հեռուստաընկերությանը (ARD) կից EinseExtra հեռուստաալիքը թողարկել է ևս մի փաստագրական ֆիլմ` այս անգամ Հրանտ Դինքի մասին:

Այս մասին գրում է «Էրմենիհաբեր» լրատվական կայքը:

53 րոպե տևողությամբ հաղորդման ընթացքում նախ նշվել է, որ հայերի արմատները ձգվում են մինչև անտիկ աշխարհ, և նրանք աշխարհի հնագույն քաղաքակրթություններից են, ապա` ասվել, որ վերջիններս 20-րդ դարի սկզբին Թուրքիայում Ցեղասպանության են ենթարկվել: Այս ենթատեքստում հաղորդումը անդրադառնում է Հրանտ Դինքին և, մասնավորապես, նշում . «2007 թվականի հունվարի 19-ին Թուրքիայում զինված հարձակման զոհ դարձած «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը թուրքերի և հայերի միջև փոխզիջման խիզախ կողմնակիցն է եղել»:

Հրանտ Դինքի նկարներով ուղեկցվող փաստագրական ֆիլմում շեշտվում է , որ Դինքի սպանության հետ կապված մի շարք հարցեր շարունակում են անպատասխան մնալ:

ArmAr.am


Դիտել Genocide, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն