Facebook համաշխարհային սոց. Ցանցում բացվել է խումբ, որի անդամները կոչ են անում Ռուբեն Հայրապետյանին վերականգնել լեգենդար «Արարատ» թիմի նախկին փառքը
Դիմում ենք Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին` խնդրելով քայլեր ձեռնարկել, որ ՀՀ բարձրագույն խմբում հանդես եկող լեգենդար «Արարատ 73» ի հետնորդ «Արարատ» ՖԱ-ն հանդես գա եվրոպական մրցաշարերում, կամ գոնե չխանգարել այդ թիմին`սեփական ուժերով դառնալու ՀՀ չեմպիոն։
Համոզված ենք, որ հարևան Ադրբեջանը, ով միլիոնավոր դոլլարներ է ծախսում «Ղարաբաղ» ՖԱ-ի` եվրոպական առաջնություններում բարձր տեղեր գրավելու համար, նպատակ ունի նման կերպ ներկայացնել Արցախը՝ որպես իր տարածք։
Իսկ մենք ոչ միայն չենք հակազդում մեր թշնամիներին, այլեւ ոչնչացնում ենք մեր ունեցածը։ Պարոն Հայրապետյան, խնդրում ենք Ձեզ մի պահ պատկերացնել համայն հայության հրճվանքը, երբ «Արարատը» միջազգային հանդիպումներում հյուրընկալվելիս հաղթում է թուրքական «Բեշիքթաշին»։
Մեր լեգենդար «Արարատը» դա հայության սեփականությունն է և այն պետք է լինի մեր պահանջատիրության մասնիկը։ Այս պարագայում երկրորդական հարցեր են, թե ով է«Արարատ» թիմի մարզիչը կամ սեփականատերը:
http://www.facebook.com/group.php?gid=146093792090738












