Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Սերժ Սարգսյան.«Մեր դեպքում ուժ ասելով` առաջին հերթին պետք է հասկանալ գիտելիք»

Սեպտեմբեր 1, 2010թ. 09:00

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

Սիրելի´ դպրոցականներ, ուսուցիչնե´ր և ծնողնե´ր,

Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Յուրաքանչյուր պետություն և ժողովուրդ ձգտում է ուժեղանալ: Մեր դեպ­քում ուժ ասելով` առաջին հերթին պետք է հասկանալ գիտելիք: Երբ  ասում ենք, որ մեր ամենամեծ հարստությունը մարդն է, մենք նկատի ունենք ժամանակակից, կրթված,  աշխատասեր ու հայրենասեր մարդուն, ով առաջ է տանում երկրի տնտեսությունը, գիտությունը, մշակույթն ու բանակը, հասարա­կական կյանքի ամենատարբեր ոլորտները: Ահա այս մարդն է մեր մեծագույն հարստու­թյու­նը, և մեր դպրոցը հենց նման մարդ պետք է ձևա­վորի: Եթե որոշ երկրների հիմնա­կան կարողությունը հանվում է հանքերից, ապա մեր հանքը և նրա ոսկե երակը պետք է լինի մեր դպրոցն ու այն հասարակական միջավայրը, որտեղ ձևավորվում է ապագայի քաղաքացին:

Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի արգասաբեր, նոր հաջողու­թյուն­­ներ բերի Հայաստանի աշակերտներին եւ ուսանողներին, ուսուցիչներին ու դա­սախոսներին: Շնորհավորում եմ բոլորին Գիտելիքի օրվա առթիվ:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն