Իրանը կոչ է անում մեկուսացնել Իսրայելին
Սեպտեմբեր 1, 2010թ. 13:23
Իրանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Ռամին Մեհմանպարաստը օգոստոսի 31-ին կոչ է արել մուսուլման երկրներին մեկուսացնել Իսրայելին:
Լրատվամիջոցների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նա լրագրողներին հայտարարել է, որ իսլամական աշխարհը պետք է քաղաքականապես եւ տնտեսապես մեկուսացնի Իսրայելին:
Մինչ այդ` օգոստոսի 30-ին, Իրանի փոխնախագահ Մոհամադ Ռեզա Միր Տաջեդինին հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ Իրանը հրապարակելու է Իսրայելի հետ կապ ունեցող ընկերությունների ցուցակը նրանց դեմ պատժամիջոց սահմանելու համար:
ArmAr.am












