Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Սեյրան Օհանյան.«Դա ադրբեջանական կողմի տարածած կեղծիքն է»

Սեպտեմբեր 1, 2010թ. 14:01

OhanyanԱյսօր` գիտելիքի ու դպրության օրը, Հայաստանի Հանրապետության  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել էր  Չեխովի անվան թիվ 55 դպրոց: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարն ասել է. «Մեր զինծառայողները գտնվում են համապատասխան մարտական վիճակում և իրենց պարտքն են կատարում` պաշտպանելով մեր հայրենիքի սահմանները: Չնայած Ադրբեջանը նորից իր դեմքը ցույց տվեց, բայց մեր դիրքապահների կողմից ստանալով արժանի պատասխան հարված, նրանք փախուստի են դիմել` ունենալով համապատասխան կորուստներ»,-այսօր ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարար Օհանյանն անդրադառնալով  ադրբեջանական կողմի   այն հայտարարություններին, թե Հայաստանը դիվերսիոն գործողությունների է դիմել, հայտարել է. «Դա ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվությունն է: Նրանք «սուտ» լուրեր են տարածել նույնիսկ դիվերսիոն գործողությունից տուժածների թվի մասին»:

Սեյրան Օհանյանը խոսել է նաև հայկական բանակում ստեղծված համապատասխան պայմանների մասին` նշելով. «Զորամասերը սոցիալ-կենցաղային պայմաններով, ուսումնանյութական բազայով ոչինչով չեն զիջում նախկին Խորհրդային Միության զորամասերին և այսօր կարող են պայքարել, մրցել աշխարհի տարբեր բանակների պայմանների հետ» Նա ասել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի յուրաքանչյուր հայ զինվոր կարողանա իր պարտքը լիարժեքորեն կատարել իր հայրենիքի հանդեպ:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն