Փառատոն` նվիրված Արցախի Հանրապետության անկախությանը
Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում բացվելու է «Կարոտ» 3-րդ միջազգային փառատոնը, որը նվիրված է լինելու Արցախի անկախության օրվան: Փառատոնն առաջին անգամ այս տարի անցկացվելու է Հայաստանում և Արցախում: Նկատենք, որ նախկինում երկու անգամ փառատոնն անցկացվել է Մոսկվայում, իսկ փառատոնի նպատակն է Սփյուռքում հայկական մշակույթի պահպանությունն է և դրա ներկայացումն այլ ժողովուրդներին:
Իսկ սեպտեմբերի 2-ին, տեղի կունենա «Բարության խորհրդանիշ» կոթողի բացման արարողությունը: «Բարության խորհրդանիշ» կոթողներ տեղադրվել են աշխարհի 9 երկրներում, 10-րդը կտեղադրվի Ստեփանակերտում:
Նշենք նաև, որ սեպտեմբերի 3-ին փառատոնը շարունակվելու է արդեն Երևանում, իսկ ահա սեպտեմբերի 4-ին տեղի է ունենալու «Կարոտ» մրցանակաբաշխության արարողությունը մշակույթի այն գործիչներին, ովքեր մեծ ավանդ են ունեցել հայկական ու համաշխարհային մշակույթի մեջ:
Ռուսաստանից փառատոնի շրջանակներում Հայաստան ու Արցախ են ժամանելու մշակութային 15 հայտնի գործիչներ, այդ թվում` Ալեքսեյ Պետրենկոն, Էմմանուել Վիտորգանը, Իգոր Կոստոլևսկին և այլք:
Նախատեսվում է, որ այս փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանի նաև ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն:
ArmAr.am












