Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիայում փակվել է քրդալեզու հեռուստաընկերությունը

Սեպտեմբեր 1, 2010թ. 16:16

Թուրքիայում փակվել է հերթական հեռուստաընկերությունը: Քրդալեզու հեռուստակայանը, որն ունի դանիական արտոնագիր, կալանքի տակ է դրվել ահաբեկչությանն աջակցող խմբի հետ կապ ունենալու պատրվակով: Այյս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը: Դանիայի բարձրաստիճան դատախազ Յորգեն Ստեն Սոերենսի խոսքերով, ROJ-TV օգնում է Քրդական աշխատավորական կուսակցությանը, որը Թուրքիայի, ԱՄՆ եւ ԵՄ կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Դատախազ Սոերենսն ասել է, որ ROJ-TV հեռուստաընկերությունը հեռարձակել է ՔԱԿ անդամների հետ հարցազրույցներ:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն