Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Հավաքագրումները գերակատարվել են և հարկային, և մաքսային մասով

Սեպտեմբեր 1, 2010թ. 16:19

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, թե այս տարվա առաջին 8 ամիսների հավաքագրումները գերակատարվել են և հարկային, և մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել մոտ 464 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 45,9 մլրդ դրամով /ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները/:

Ընթացիկ տարվա 8 ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին հավաքագրվել է ավելի քան 76,4մլրդ դրամ, իսկ 2008թ.-ի առաջին 8 ամիսների համեմատ` ավելի քան 4մլրդ դրամ /ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները/, ասվում է հաղորդագրության մեջ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն