Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանցիները 7 զոհ ու վիրավոր են տվել

Սեպտեմբեր 1, 2010թ. 12:00

pic16«Ադրբեջանի կողմից տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, դեռ ավելին, դեպքերը ներկայացվում են գլխիվայր: Դիվերսիոն գործողության նախաձեռնողը եղել է ադրբեջանական կողմը, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել դեպի իր ելման դիրքերը»,- անդրադառնալով Ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից՝ Չայլու գյուղի ուղղությամբ իրականացված հերթական դիվերսիոն գործողությանը՝ ասել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նշենք, որ ադրբեջանական կողմն արդեն իսկ խոստովանել է, որ իրենց կողմից զոհեր են գրանցվել, սակայն նշել է, որ զոհեր է գրանցել նաև հայկական կողմը:

«Մարտի ընթացքում, Ադրբեջանական բանակը նվազագույնը 7 զոհ և վիրավոր է տվել, որոնցից երկուսի անունն արդեն հայտնի է՝ Վուգար Ամիրով և Պարվին Աբդուլլաև: Իսկ ինչ վերաբերվում է ղարաբաղյան կողմի կորստին, ապա պաշտպանական բանակի ուժերը մարտի ժամանակ 1 վիրավոր են տվել, ով այս պահին գգտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց բարձրաստիճան զինվորականը:

Ս. Հասրաթյանի խոսքերով, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ չի նշում իրենց զոհերի և վիրավորների իրական թիվը, որոնք անհամեմատ շատ են, քան ներկայացված է նրանց պաշտոնական հաղորդագրության մեջ:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն