Գլխավոր » ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հասարակություն

«Գիտելիքը մեր ժողովրդի կարեւոր հարստությունն է»

Սեպտեմբեր 1, 2010թ. 19:45

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եվ դպրության օրվա առթիվ

Սիրելի աշակերտներ եւ ուսուցիչներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ:

Գիտելիքը բոլոր ժամանակներում եղել է մեր ժողովրդի կարեւոր հարստությունը: Ամենածանր իսկ պայմաններում հայը աչքի լույսի պես է պահել իր գիրն ու հավատը, փրկել փորձություններից ու կործանումից:

Այսօր էլ կրթված ու զարգացած երիտասարդը կարեւոր դեր ունի կատարելու մեր պետության հետագա առաջընթացի ապահովման գործում: Կրթության ու գիտության ոլորտի խնդիրները մշտապես գտնվում են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Մենք անում ենք հնարավորը, որպեսզի մեր աշակերտները հաճախեն նոր ու վերանորոգված դպրոցներ, ստանան ժամանակակից կրթություն:

Այսօր ուզում եմ հատկապես շնորհավորել մեր այն բալիկներին, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի շեմին: Թող ուսումնառության այդ տարիները նրանց համար լինեն հարուստ ու բովանդակալից:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում քաջառողջություն, հաջողություններ ուսման մեջ եւ կյանքում


Դիտել ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն