Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն

Քննարկվել է նաև ԼՂՀ-ում տեխնոլոգիական ձեռներեցությանը նվիրված ֆորում անցկացնելու հարցը

Սեպտեմբեր 2, 2010թ. 11:30

Այս շաբաթ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն էապես համալրեց իր շարքերը: Միության նոր անդամներ են դարձել  բջջային խոշորագույն օպերատոր VIVACell MTS, ինչպես նաև Publicus Hepta (HP ներկայացուցիչ), Essential Solutions, AcTrade-Soft, Sabio Strategc Solutions, Intracall ընկերությունները:

Մինչ այդ միության անդամ էին հանդիսանում  «Orange Արմենիան», «Արմինկո», «Մայքրոսոֆթ», «Նեյշնլ Ինստրումենթս Քորփորեյշն», «Յունիքոմփ», «Այքան Քոմունիքեյշնս», «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի», «Ապագա Տեքնոլոջիս», «Բիզնես Դիվելըփմենթ Ըդվայզըրս»,  «Սի Քյու Ջի ԱյՄա», «Քրիդենս Սիսթեմզ Արմենիա», «Դ-Լինկ Ինտերնեշնլ», Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, «Ֆայն», «Ֆիրմա Ալֆա», «Ֆլեքս Տեք», «Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն», «Իննովա Սըլուշընս», «Ինստիգեյթ», «ԼանԱր սերվիս», «Մակադամիան»,  «Նորք  տեղեկատվավերլուծական  կենտրոն», «Պրոքսիմուս Դի Էյ», «Սմարթ Սիսթեմս», «Սորսիո», «Սիներջի Ինթերնեյշընլ Սիսթեմզ», «Սինոփսիս Արմենիա», «Յուքոմ», «Վիրաժ Լոջիկ Ինթերնեշնլ», «ՎԵԲ», «Երևան Տելեկոմ Սոլուշնս», «Ի-Վորկս Ստուդիա», «ՋիԷնՍի Ալֆա», «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս», «ՄՈՆՏ», «ՓրայսուոթերհաուսԿուպերս», «101 ՈւորլդՈւայդ Լաբս», «ԱյԹի –Միկրոնեթվորքս»,  «Մենթոր Գրաֆիկս Դիզայն Դիվելըփմենթ», «Վալլեքս ԱյԹի», «Իմպրեյշն Վեբստուդիո» ընկերությունները:  Այսպիսով` ոլորտի 240 ընկերություններից 47-ը ԻՏՁՄ անդամ են հանդիսանում:

Անդամ ընկերությունների համալրումը տեղի ունեցավ ԻՏՁՄ վարչության նիստի ժամանակ: Նիստի կարևորագույն հարցերից էր նաև DigiTec 2010 ցուցահանդեսը, որն ավանդաբար իր շուրջ կհամախմբի տեխնոլոգիական հասարակությանը: Ցուցահանդեսի պլատինե հովանավորությունը ստանձնել է VIVACell MTS ընկերությունը, իսկ D-Link ընկերությունը DigiTec-ի գլխավոր հովանավորն է: Ներկա դրությամբ ցուցահանդեսի 72% տարածքն արդեն զբաղեցված է, մասնակցության հայտ են ներկայացրել 30 ընկերություն:

Վարչության նիստի ընթացքում քննարկվել է նաև ԼՂՀ-ում տեխնոլոգիական ձեռներեցությանը նվիրված ֆորում անցկացնելու հարցը: Այն կանցկացվի հոկտեմբեր ամսին Ստեփանակերտ քաղաքում կայանալիք «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի շրջանակում: Վարչության կողմից որոշվել է  դիտարկել ԼՂՀ ՏՀՏ զարգացումը որպես պիլոտային փուլ` հաջողակ փորձը Հայաստանի այլ մարզերում կիրառելու նպատակով:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն