Ալիեւը պետք է վերադարձնի ադրբեջանահայ փախստականների պարտքը
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը ՄԱԿ-ի փախստականների գրասենյակ հայց է ներկայացրել` պահանջելով Բաքվի կենտրոնում գտնվող իր բնակարանը վերադարձնել իրեն, իր կյանքի ու անվտանգության երաշխիքներ տալ, որպեսզի ինքն ապրի Բաքվում:
Այվազյանը միակը չէ, որ ցանկանում է վերադառնալ Բաքու: Շահումյանից, Կիրովաբադից, Գանձակից, Գետաշենից Հայաստան գաղթած բազմաթիվ հայեր երազում են հայրական օջախ վերադառնալու մասին:
«Դարձանք վայրագությունների զոհ, կորցրեցինք մեր տունը, եւ եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր խոսում է ադրբեջանցի գաղթականների մասին, ապա մենք էլ պետք է բարձրաձայնեք ադրբեջանահայ գաղթականների հարցը», ասում է նա: Ըստ Այվազյանիՙ ադրբեջանահայ գաղթականների հետ ընդունումը Ադրբեջանի համար վերջին շանսն է ապացուցելու, որ ժողովրդավար երկիր է եւ կարող է քաղաքակիրթ երկրների հետ ոտք մեկնել:
Այվազյանի` ԱՄՆ դեսպանատանը ուղարկած նամակին պատասխանել են, որ եթե խոսում ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում փախստականների խնդրի մասին, ապա խոսքը վերաբերում է երկու կողմերին:
Եթե Ադրբեջանը չհամաձայնի փախստականների վերադարձին, ապա ադրբեջանահայերը կպահանջեն փոխհատուցում: Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը հաշվել է Հայաստան գաղթած ադրբեջանահայերի կորցրած տների ու հարստության արժեքը` գումարել բարոյական վնասն, ու ստացվել է 200 մլրդ դոլար գումար: Այդ պարտքն իրենց պետք է վերադարձնի Իլհամ Ալիեւը:
ArmAr.am












