Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Իսրայելն անհանգստացած է Ռուսաստան-Սիրիա համագործակցությունից

Սեպտեմբեր 3, 2010թ. 11:08

Իսրայելի պաշտպանության նախարար Եհուդ Բարաքը պատրաստվում է այցելել Մոսկվա: Սեպտեմբերի 5-7-ը նախատեսվող այցից մի քանի օր առաջ Ռուսաստանում Իսրայելի դեսպան Աննա Ազարին հանդես է եկել հայտարարությամբ: Դեսպանի հայտարարությունից պարզորոշ երեւում է Հարավային Կովկասում դիրքերն ամրապնդող, Ուկրաինայում երբեմնի ազդեցությունը վերականգնող Ռուսաստանի, նաեւ Սիրիայում ազդեցության եւ ռազմական ներկայության վերականգնման փորձերի պատճառած անհանգստությունն Իսրայելում:

Այդ մասին երեկ տեղեկացրել է թուրքական «Դունյա բյուլտենի» լրատվական ծառայությունը:

Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ազարին ասել է, թե. «Ակնհայտ է, որ Իսրայելը ցանկանում է Սիրիային մատակարարվող ռուսական զենքի ծավալների կրճատումը: Բայց եւ այնպես, մենք գիտակցում ենք տարածաշրջանում Ռուսաստանի շահերի առկայությունը: Մեզ հասկանալի է նաեւ այն, որ Ռուսաստանը Մերձավոր եւ Միջին Արեւելքում Սիրիայի գլխավորությամբ տարբեր երկրների հետ ռազմական բնագավառում համագործակցելու փորձեր է անում: Սակայն զենքի որոշ տեսակների մատակարարումն այդ երկրներում կարող է խախտել ուժերի տարածաշրջանում հաստատված հավասարակշռությունը: Այս հանգամանքը մեզ անհանգստացնում է: Այդ իսկ պատճառով էլ Եհուդ Բարաքի Մոսկվա այցելության ժամանակ առաջնահերթ նշանակությամբ քննարկվելու է Ռուսաստան-Սիրիա համագործակցության հարցը ռազմական բնագավառում»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն