Ռուս շոումեն Վադիս Պելշն էլ հայտնվեց ադրբեջանցիների «սեւ ցուցակում»
Սեպտեմբեր 2, 2010թ. 19:05
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շարունակվում են անկախության հռչակման 19-ամյակին նվիրված տոնական միջոցառումները։ Դրանց հիմնական մասը տեղի է ունենում մայրաքաղաք Ստեփանակերտում։
Տոնական մթնոլորտում բացվել է նոր վերանորոգված կենտրոնական զբոսայգին։
Երեկոյան սկսվել է համերգը, որին մասնակցել են հանրահայտ ռուս շոումեն Վալդիս Պելշը եւ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ ծագումով հայ Բեդրոս Կիրկորովը։ Իմիջիայլոց, Ստեփանակերտի համերգին Վալդիս Պելշի մասնակցության պատճառով, Ադրբեջանում արդեն իսկ հասցրել են հիստերիա բարձրացնել։ Գործին խառնվել է անգամ այդ երկրի ԱԳ նախարարությունը, որի պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը հայտարարել է, որ Վադիս Պելշը հայտնվել է իրենց «սեւ ցուցակում»։ Այժմ շոումենը չի կարող ոտք դնել Ադրբեջան։












