Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Ռուսաստան

Մեդվեդևի ծաղկեպսակները Ադրբեջանում

Սեպտեմբեր 3, 2010թ. 12:24

Երեկ երեկոյան մեկնարկել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը Ադրբեջան:

Ինչպես տեղեացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը, Մեդվեդևն այցելել է պանթեոն, հարգել է Հեյդար Ալիևի հիշատակը, ծաղկեպսակ դրել նրա շիրիմին: Ռուսաստանի առաջնորդը ծաղիկներ է դրել նաև Հ. Ալիևի կնոջ շիրիմին:

ՌԴ նախագահը եղել է նաև Բաքվի լեռնային պուրակի զոհվածների ճեմուղում: Այստեղ ևս ծաղկեպսակ է դրել:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, նախօրեին «Գյուլիստան» նստավայրում Մեդվեդևի և նրա տիկնոջ պատվին պաշտոնական ճաշ է տրվել, որտեղ նախագահները հանդես են եկել ելույթներով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ փոխադարձ այցելությունները խթանում են երկկողմ հարաբերությունների զարգացումը, յուրաքանչյուր այց նոր էջ է բացում այդ հարաբերություններում: Նա ասել է, որ երկու երկրները արդյունավետ կերպով համագործակցում են քաղաքական, տնտեսական ու այլ ոլորտներում, և այն փաստաթղթերը, որոնք ստորագրվելու են այս այցի ընթացքում, այդ հարաբերությունների հետագա զարգացման համար կարևոր դեր են խաղալու: Նա ընդգծել է նաև այն, որ չնայած ճգնաժամային տարուն, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները աճել են:

ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևը պաշտոնական ճաշի ժամանակ ունեցած ելույթում Ադրբեջանին համարել է Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, նաև ասել է, որ ստորագրվելիք փաստաթղթերը կամրապնդեն բարեկամական հարաբերությունները:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է ակտիվ դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների ու արցախյան խնդրի կարգավորման գործում:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն