Գլխավոր » Regions, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի վարժանքը Հայաստանում. Թուրքիայի հետ սահմանի բացումը, ԱԷԿ-ի վթարը և հայերի տարհանումը Վրաստանով

Սեպտեմբեր 3, 2010թ. 13:00

NATOՆԱՏՕ-ի ռազմա-մարդասիրական վարժանքներում, որոնք կանցկացվեն այս տարվա սեպտեմբերին Հայաստանում, կմասնակցեն և Թուրքիայի ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է թուրքական Radikal թերթը, թուրք զինվորականների անունները, որոնք վարժանքների կմեկնեն Հայաստան, արդեն ընդգրկված է Ալյանսի զինվորականների ցուցակում: Դրանից բացի, թերթը նշում է, որ այդ նպատակով ծրագրվում է ժամանակավորապես բացել հայ-թուրքական սահմանը` զինվորական շարասյան անարգել անցումը ապահովելու համար: Սպասվում է, որ զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 19 երկրների զինվորականներ, Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել զորավարժություններին: Զորավարժությունների անցկացմանը Հայաստանում անցկացնելու որոշումը ՆԱՏՕ-ի անդամների կողմից ընդունվել է միաձայն, ներառյալ Թուրքիան: Վարժանքները կանցկացվեն 2010 թվականի սեպտեմբերի 11-ից 17-ը:

Ինչպես գրում է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությունը «Հայաստան-2010» անվանունով ռազմա-մարդասիրական վարժանքները կանցկացվեն Եվրո-Ատլանտյան համագործակցության Խորհրդի հովանու ներքո: Սցենարի համաձայն, Հայաստանում ուժեղ երկրաշարժից հետո ամբողջովին քանդված են շրջանի ենթակառուցվածքները և շրջակա միջավայրը աղտոտված է արտադրական վտանգավոր արտանետումներով: Բնական աղետների դեպքում վարժանքներն առաջին հերթին ապահովում են անհրաժեշտ մարդասիրական օգնություն և ամրապնդում են համագործակցությունը ՆԱՏՕ-ի երկրների և արտադրական աղտոտումների հետևանքների վերացման Խորհրդի միջև: Օրինակ, Արմավիրի մարզում, Թուրքիայի սահմանի մերձակայքում, գործում է ՙՄեծամորի՚ ԱԷԿ-ը, որը իրենից բնական աղետի դեպքում վտանգ է ներկայացնում:

Վարժանքների առաջին փուլը նախատեսում է բնակչության տարհանման ցամաքային գործողություն դեպի Լոռու մարզ, ուր ՆԱՏՕ- ի ուժերը մուտք կգործեն Վրաստանի տարածքից: Ծովային ճանապարհով մարդասիրական օգնության առաքելությունը, Վրաստանից բացի, իր վրա կվերցնի Թուրքիան: Հենց դրանով է բացատրվում Թուրքիայի ԱԳՆ-ի վերջին հարցումը Հայաստանին սահմանամերձ շրջանների իշխանություններին` ճանապարհների և անցակետերի վիճակի մասին: Վարժանքներին մասնակցում են 19 երկիր:

Ադրբեջանի մասնակցությունը վարժանքներին, որպես Եվրո-Ատլանտյան համագործակցության Խորհրդի անդամ, չի սպասվում:

Դիվանագիտական աղբյուրների հավաստմամբ, սահմանի ժամանակավոր բացումը կապահովի սոսկ մարդասիրական նպատակով զինվորական շարասյան անցումը, և որը չի նշանակում, թե Թուրքիայի և Հայաստանի միջև պետական սահմանը պաշտոնապես հայտարարվում է բաց: Բայց դա կհանգեցնի հարաբերությունների մեղմացմանը Երևանի և Անկարայի միջև: Թերթը նաև պնդում է, որ այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների թեման Ադրբեջանի օկուպացված 7 տարածքների վերադարձի հարցն է: Սպասվում է, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահների մասնակցությամբ ձեռք կբերվի համաձայնություն այդ հարցում, տեղեկացնում է թերթը:

Փորձագետների կարծիքով, սույն համատեղ վարժանքները հետապնդում են հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական երկխոսությունը վերսկսելու նպատակ:

Թարգմանությունը “Ուխտ Արարատի” պարբերականի խմբագրության

ArmAr.am


Դիտել Regions, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն