Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

«Հայաստանի շատ բնակավայրեր կարող են զբոսաշրջության կենտրոն դառնալ»

Սեպտեմբեր 3, 2010թ. 13:44

Հայաստանի մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանն ասել է, թե մեր երկրում կան բազմաթիվ բնակավայրեր, որոնք կարող են դառնալ զբոսաշրջության հայտնի վայրեր` շաղկապվելով մշակույթի` այս կամ այն գործիչի անվան հետ: Որպես այդպիսին նա համարել է  տաղանդաշատ նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդավայր Ջաջուռը:

«Շատ երկրներ արհեստականորեն միֆեր են ստեղծում, իսկ Հայաստանում դա ամենուր է, պարզապես մենք հետամուտ չենք լինում մեր ազգային արժեքների պահպանմանը եւ հանրահռչակմանը»,- ասել է Ս. Հարությունյանը:

«Ջաջուռը միակ գյուղն է, որն ունի թանգարան եւ եկեղեցի, որը նաեւ կարիք ունի վերանորոգման»:

Ըստ վարչության պետի` Մինասի աշխատանքների անբաժան մասը հնոցին է, տարազներով կանայք, հազարաշեն տուն կառուցելու ոճը, որը եւս բնորոշ է միայն Ջաջուռին եւ կարելի է վերականգնել: «Քաղաքակիրթ աշխարհում կիրառվում է այս փորձը, որը բավականին արդյունավետ է զբոսաշրջության զարգացման համար»:

Ըստ Հարությունյանի` այդ նպատակով կառուցվելիք հյուրանոցը կարող է ապահովել նաեւ գյուղի բնակիչներին աշխատանքով:


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն