Գլխավոր » Society, Լրահոս, Տնտեսություն

Հոբելյանական ցուցահանդեսը բացել է ՀՀ վարչապետը

Սեպտեմբեր 3, 2010թ. 16:00

1 Armenia expo 3.09.10Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Արմենիա Էքսպո 2010» տասներորդ հոբելյանական ունիվերսալ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդես-ֆորումին, որի բացման արարողության պատիվը վերապահվել էր ՀՀ կառավարության ղեկավարին։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է ավանդական դարձած ցուցահանդեսի անցկացումը և նշել. «Սա բացառիկ հնարավորություն է ստեղծելու շփումներ ձեռնարկատերերի միջև, այն պետք է պահպանի  միջազգային կարգավիճակը. անհրաժեշտ է, որ լինեն օտարերկրյա մասնակիցներ, քանի որ դրա շնորհիվ է նաև, որ ստեղծում ենք բիզնես միջավայր Հայաստանի Հանրապետությունում, բացահայտում ենք մեզ համար  այնպիսի հետաքրքրություններ, որոնք ներդրողները կդրսևորեն մեր երկրի նկատմամբ»։

Տիգրան Սարգսյանը, խոսելով ֆորումի ընթացքում կազմակերպվող կլոր սեղան-քննարկումների մասին, նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում  այնպիսի պայմանավորվածություններ ձեռք բերելու, որոնք  ուղղված են  ներդրումների և բիզնես միջավայրի բարելավմանը։

Վարչապետը շրջել է ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված ընկերություններին և դրանց արտադրանքին։

Ցուցահանդեսին մասնակցում է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի,  Միացյալ Արաբական Էմիրությունների, Գերմանիայի, Վրաստանի, Թուրքիայի, Չինաստանի, Լեհաստանի, Իտալիայի ավելի քան 180 կազմակերպություն, ընկերություն և միություն։

Լոգոս էքսպո կենտրոն ցուցահանդեսային ընկերության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից «Կարեն Դեմիրճյան» կենտրոնում անցկացվող «Արմենիա Էքսպո 2010» ցուցահանդեսը տեղի կանցկացվի ս.թ. սեպտեմբերի 3-5-ը։


Դիտել Society, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն