ՌԴ նախագահ.«Չնվազեցնել Հայաստան-Ադրբեջան շփումների ակտիվությունը»
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Բաքու կատարած իր այցից հետո եւս մեկ անգամ կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին չնվազեցնել շփումների ակտիվությունը խնդրի կարգավորման ուղղությամբ:
Նրա խոսքով, վերջին շրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ հանդիպումների հաճախակիությունը բավական բարձր է եղել: «Այդ շփումների ինտենսիվությունը չպետք է իջնի»,- հայտարարել է Մեդվեդեւը Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո. «Ես ամոթ չեմ զգում այն բանի համար, ինչ կատարվել է վերջին շրջանում»:
«Ռուսաստանը պատրաստ է կատարել իր պարտավորությունները Մինսկի խմբի շրջանակներում եւ իր բարոյական պարտավորությունները որպես հարեւան երկիր»,- հավաստել է Մեդվեդեւը:
Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդեւին միջնորդական առաքելության համար: «Վստահ եմ՝ Ռուսաստանի նախագահի անձնական մասնակցությունը դրական դեր է խաղում, իսկ նրա մասնակցությամբ բանակցությունները առավել արդյունավետ են»,- ասել է Ալիեւը:
ArmAr.am












