Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

Ֆրանսիացի հայտնի կինոդերասան Ժերար Դեպարդյեն Երևանում է

Սեպտեմբեր 4, 2010թ. 10:00

1Ֆրանսիացի հայտնի կինոդերասան Ժերար Դեպարդյեն «Կարոտ» հայկական միջազգային փառատոնի շրջանակներում   երեկոյան ժամանել է Երևաn:

Տեղեկացնենք, որ «Կարոտ» միջազգային փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում և այս օրերին շարունակվում է Երևանում: Հավելենք, որ «Կարոտ» փառատոնը, որի նպատակն է  Սփյուռքում հայկական մշակույթի պահպանությունն ու դրա ներկայացումն այլ ժողովուրդներին,  երկու անգամ  անցկացվել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում:

Ի դեպ, այսօր սպասվում է, որ աշխարհահռչակ կինոդերասան Ժերար Դեպարդյեն Ազգային ժողովում հանդես է գալու մամլո ասուլիսով:

Երևանում Դեպարդյեն կհանդիպի նաև Հայաստանի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի հետ:

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն