Գլխավոր » Լրահոս

Տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվան նվիրված շքերթ

Սեպտեմբեր 4, 2010թ. 13:30

KAR_0302-Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվան նվիրված շքերթին եւ արտակարգ իրավիճակների նախարարության նոր շենքի բացման արարողությանը:

Շքերթին մասնակցել են արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական եւ մարզային բոլոր հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները:

Հանրապետության ղեկավարը տոնի առթիվ փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում է շնորհել նախարարության երկարամյա աշխատակիցներ` Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Սերգեյ Ազարյանին եւ նույն ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Վաչագան Նիկողոսյանին:

Նախագահը, տոնական միջոցառումից հետո, շրջել է նախարարության նոր շենքում, ծանոթացել աշխատանքային, նաեւ` հրշեջ-փրկարարների մարզումների համար ստեղծված պայմաններին:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն