Նկատելի է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ակտիվություն
Սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու ողջ երկարությամբ արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ակտիվություն, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, դիպուկահար հրացաններից և նռնականետերից ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակվել է 5000-ից ավելի կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հատկապես Հադրութի, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղություններում: Միայն Վերին Չայլու գյուղի առաջնային բնագծի վրա գիշերվա ժամը 04:45-ի սահմաններում հակառակորդը «ДШК» և «ПК» տիպի գնդացիրներից արձակել է ավելի քան 600, իսկ «AК» ինքնաձիգերից` շուրջ 3000 փամփուշտ:
Ըստ ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:
ArmAr.am












