Գլխավոր » Լրահոս

ԱԳ նախարարը քննարկել է միգրացիոն հարցեր

Սեպտեմբեր 6, 2010թ. 18:57

Սեպտեմբերի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության Եվրոպական հարեւանության տարածաշրջանային ներկայացուցիչ Հանս Պետեր Բոեին, ով Հայաստանում էր գտնվում տարածաշրջանային այցով:

Հանս Պետեր Բոեն վստահեցրեց, որ ՄՄԿ-ը կշարունակի միգրացիայի ու միգրացիային առնչվող խնդիրներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները քննարկեցին կանոնավոր միգրացիայի կազմակերպման խթանմանը, միգրացիայի ոլորտում քաղաքականության մշակմանը և օրենսդրական բարեփոխումներին, ՀՀ կառավարության կողմից սահմանային կառավարման բարեփոխումների իրականացմանը եւ մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարին, փախստականներին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն