Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Սամվել Կարապետյան. «Սեպտեմբերի 19-ին նախատեսվող պատարագը թատրոն է»

Սեպտեմբեր 7, 2010թ. 12:42

VANՎանի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին նախատեսվող պատարագը թատրոն է, որի մասնակիցը մենք չպետք է լինենք, և չպետք է լինել «դերասան այդ բեմականացման մեջ»:

Այս համոզմանն է  հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով` դա Եվրոպայի համար է արվում:

Պարոն Կարապետյանը կողմ է, որ մեկ այլ օր հայերն այցելեն Սուրբ Խաչ եկեղեցի, տեսնեն իրենց պատմական ժառանգությունը: «Մեկ ուրիշ օր անպայման անհրաժեշտ է այցելել, քանի որ յուրաքանչյուր հայ իր տունը պետք տեսնի»:

Սամվել Կարապետյանը համոզված է, որ Սուրբ Խաչում պատարագ անցկացնելուց առաջ նախ եւ առաջ պետք է իրականացվի օծման արարողություն, քանի որ երկար տարիներ եկեղեցին պղծվել է: Հուշարձանագետը, վերջերս լինելով Թուրքիայում, փաստեց, որ այդ երկրի տարբեր բնակավայրերում հայկական գերազմանոցները եւ հուշաձաններն ավերված են: «Բազմաթիվ բնակավայրերում հայկական գերեզմանոցների տեղում կառուցվել են տարբեր շինություններ: Պետք է այս հարցի շուրջ ավելի մտահոգ լինել»,- ասաց Ս. Կարապետյանը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն