Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Քանդաշօղլու. մանր «բաների» համար արժե՞ խափանել թուրքական ծրագիրը

Սեպտեմբեր 7, 2010թ. 17:30

30Ինչպես հայտնի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրաժարվեց մասնակցել  սեպտեմբեր 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող սրբազան Պատարագի արարողությանը, քանի որ Թուրքիայի իշխանությունները դրժեցին Հայկական եկեղեցու գմբեթին խաչի տեղադրման վերաբերյալ տրված հավաստիացումները:

Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն արձագանքել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի որոշմանը` նշելով. «Ճիշտ որոշում են կայացրել: Մենք խոսք են տալիս, որ կտեղադրենք ու չենք կարողանում»:

Ապա հավելել. «Խոսք ենք տալիս, որ կտեղադրենք ու հետո չենք կարողանում տեղադրել: Դա անելու բան չէ ու սխալ է:  Ափսոս է մեր այսքան աշխատանքը:  Պետք է անպայման խաչը տեղադրել: Չպետք է նման մանր բանի համար այս խնդիրը փակուղի մտցնել: Տուրիզմի եւ մշակույթի նախարարը պետք է այս խնդիրը լուծի:  Նախարարին նամակ եմ գրելու եւ հասարակական կազմակերպությունների ու Վանի պատգամավորների հետ կազմակերպվելիք ժողովին քննարկելու եմ այս հարցը»- ասել է Զահիր Քանդաշօղլուն:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն