Տ.Բալայան.«Ադրբեջանական ԶԼՄ-րի այդ տեղեկատվությունը աղավաղում է պարունակում»
Պատասխանելով «Մեդիամաքս» լրատվական գործակալության հարցին` ինչպե ՞ս կմեկնաբանեք այն տեղեկատվությունը: թե, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, իբրեւ Վրաստանի արտգործնախարարն ասել է, թե Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանիկայանման ժամկետի ավելացումը սպառնում է Հայաստանի անկախությանը, ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է .
«Այդ կարծիքը մենք չենք կիսում: Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի ներկայության մասին մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է երկրի ղեկավարությունը: Կարծում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ներկայացված այդ տեղեկատվությունը սովորության համաձայն աղավաղում է պարունակում:
Ամեն դեպքում, որեւէ այլ երկրի պաշտոնյա իրավասու չէ խառնվել մեր գործերին, եւ մեկնաբանություններ անել մեր անվտանգության հարցերի վերաբերյալ: Այսօր հեռախոսազրույց կկայանա նաեւ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարների միջեւ»:
ArmAr.am
Թեգեր` ադրբեջանական լրատվամիջոցներ, ռուսաստանյան ռազմակայան, Վրաստան












