Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն Արցախի Հանրապետություն

Սեպտեմբեր 8, 2010թ. 12:49

12Այսօր նախատեսված է  ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Արցախի Հանրապետություն: Ինչպես հայտնի է նրանք մինչ այդ եղել են Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Մամեդյարովի հետ: Նրանք հանդիպել են նաև «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Արցախի Հանրապետություն կատրավելիք այցի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ներկա կգտնվեն շփման գծում անցկացվող դիտարկմանը, այնուհետև կհատեն արցախա-ադրբեջանական սահմանը հյուսիս-արևելյան հատվածում:

Տեղեկացնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու է ԼՂ հակամարտության բանակցություններին վերաբերող ընդհանուր հարցեր:

Արցախի Հանրապետության  և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը կայանալու է ժամը 15.00-ին:

Ի դեպ, ինչպես տեղեկացրել է ֆրանսիացի համանախագահ Բ.Ֆասյեն,  տարածաշրջան կատարած այցելությունից հետո համանախագահները հանդես կգան հայտարությամբ:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն