Գլխավոր » Լրահոս

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ընդունեց Միջազգային եվրոպական շարժման պատվիրակությանը

Սեպտեմբեր 8, 2010թ. 15:47

Սեպտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միջազգային եվրոպական շարժման փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Շառլ Ֆերդինանդ Նոթոմին եւ գլխավոր քարտուղար Ժոաո Դիոգո Պինտոյին:

Ողջունելով հյուրերին` Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց շարժման գործունեությունը եւ առաքելությունը: Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ Հայաստանը կարեւորում է ինտեգրումը եվրոպական ընտանիքին, եւ այդ ուղղությամբ համապատասխան քայլեր են կատարվում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Շառլ Ֆերդինանդ Նոթոմը նշեց, որ Հայաստանի եվրոպական շարժումն ամենադինամիկն է Եվրոպայի այս հատվածում: Նա ողջունեց 2011 թվականի նոյեմբերին Միջազգային եվրոպական շարժման համաժողովի անցկացումը Հայաստանում` ակնկալելով ՀՀ Ազգային ժողովի աջակցությունը: Այն նվիրված կլինի Արեւելյան գործընկերության անդամ երկրների եվրաինտեգրմանը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց համաժողովի գաղափարը`պատրաստակամություն հայտնելով աջակցել դրա անցկացմանը: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ համաժողովը դրական կանդրադառնա ժողովրդավարական գործընթացների վրա:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին: Այս մասին հայտնում են
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն