Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԵԱՀԿ համանախագահները հատել են շփման գիծը

Սեպտեմբեր 8, 2010թ. 15:49

Սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտ-Թարթար ճանապարհին:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը /Հունգարիա/ և Քրիստո Քրիստովը / Բուլղարիա/:

Հակառակ  կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Ժասլան Նուրտազինը /Ղազախստան/ և Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:

Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ինչպես ծրագրված էր, դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահներ Ռոբերտ Բրադկեն/ԱՄՆ/, Բեռնար Ֆասյեն/Ֆրանսիա/ և Իգոր Պոպովը/Ռուսաստան/, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպանԱնջեյ Կասպշիկը հատել են շփման գիծը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ  մամուլի ծառայությունից:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն