Գլխավոր » Society, Լրահոս, Մշակույթ

ՀՀ վարչապետ.«Մենք փորձում ենք համախմբել մեր արվեստագետներին»

Սեպտեմբեր 8, 2010թ. 16:15

3 Arvestagetneri hamahaykakan joxov 8.09.10Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակիցների հետ։ 2010 թ. սեպտեմբերի 6-ին  Երևանում մեկնարկած երկօրյա համահայկական համաժողովն անցկացվում է  «Արվեստը և բիզնեսը, արվեստը և համացանցը» խորագրի ներքո։ Այն կազմակերպվել է  ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ։

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վարչապետին է ներկայացրել  համաժողովի աշխատանքների արդյունքները։ Նա տեղեկացրել է, որ համաժողովին մասնակցել են շուրջ 140 արվեստագետներ. 60-ը` 14 երկրից, մնացածը` Հայաստանից։ Սփյուռքի նախարարը զեկուցել է, որ ստեղծվել է կերպարվեստի հայ գործիչների համահայկական ընկերակցություն և վերջինիս գործունեությունը համակարգող մարմին, ինչպես նաև կազմակերպվել են չորս ցուցահանդեսներ։ Անդրադառնալով արվեստագետների կողմից բարձրացված հարցադրումներին` Հրանուշ Հակոբյանն առանձնացրել է միջազգային ասպարեզում հայ կերպարվեստի գործերի ներկայացումը և արվեստաբանների պատրաստումը։

Համաժողովի մասնակիցները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և անդրադարձել իրենց հուզող մի շարք հարցերի, մասնավորապես հայ արվեստի միջազգային հեղինակության բարձրացման ու միջազգային չափորոշիչներին համապատասխան արվեստի շուկայի ձևավորման  վերաբերյալ։ Նրանք հանդես են եկել մի շարք առաջարկություններով և նախաձեռնություններով։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ներկաներին  համաժողովին  մասնակցելու ու կառուցողական մոտեցումներ ցուցաբերելու համար և նշել. «Մենք փորձում ենք համահայկական այսպիսի հավաքների միջոցով համախմբել մեր արվեստագետներին։ Մեզ մտահոգող խնդիրներն ավելի ճիշտ է միասին քննարկել, որովհետև այդ խնդիրների մեջ պետք է համատեղ որոշենք մեր առաջնահերթությունները և ավելի մեծ ուշադրություն դարձնենք խնդիրներին, որոնք նպատակահարմար է ներկայացնել պետության ուշադրությանը` ակնկալելով լուծումներ»։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցել արվեստագետների կողմից  հնչեցված առաջարկությունների և նախաձեռնությունների մեծ մասի իրականացմանը։


Դիտել Society, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն