Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի Հանրապետության Նախագահը ընդունել է համանախագահներին

Սեպտեմբեր 8, 2010թ. 17:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 8-ին  ընդունել է նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/ եւ Բեռնար Ֆասիեին /Ֆրանսիա/:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք նշվել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է: Միաժամանակ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից վերջերս զինադադարի ռեժիմի հաճախակի խախտումները մտահոգություններ են առաջացնում, լուրջ վտանգ ներկայացնելով ինչպես տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պահպանմանը, այնպես էլ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Այս համատեքստում երկրի ղեկավարը համանախագահներին կոչ է արել օգտագործել  իրենց ներուժը Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար:

Երկուստեք ընդգծվել է նաեւ, որ արցախյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ այն այլ ատյաններ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը չեն նպաստում հակամարտության կարգավորմանը:

Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն