Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Երևան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

Սեպտեմբեր 9, 2010թ. 15:20

09Սեպտեմբերի 9-ին արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանն ընդունեց  տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրեցին նախորդ օրերին Բաքվում եւ Ստեփանակերտում` Ադրբեջանի եւ Արցախի  իշխանությունների հետ ունեցած իրենց ունեցած քննարկումների արդյունքները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությունը խաղաղ կարգավորման բանակցություններին անհրաժեշտություն է եւ զգալիորեն կնպաստի հիմնախնդրի կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած սադրանքները եւ դրանց հնարավոր հետեւանքները բանակցային գործընթացի եւ հակամարտության գոտում իրադրության վրա:

Զրուցակիցները քննարկեցին առաջիկա անելիքները, բանակցությունների շարունակումը մադրիդյան առաջարկությունների հիման վրա:


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն