Գլխավոր » Իրան, Լրահոս, Տնտեսություն

Հայաստանն ու Իրանը տնտեսական զարգացման ուղիներ են որոնում

Սեպտեմբեր 9, 2010թ. 16:22

Սեպտեմբերի 7-ին Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը հանդիպել է Իրանի առեւտրի նախարար Մեհդի Ղազանֆարիի հետ:

Հանդիպման ընթացքում դրական է գնահատվել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող առեւտրատնտեսական հարաբերությունների մակարդակը: Զրուցակիցները համամիտ են եղել, որ իրավապայմանագրային դաշտը կարգավորելուց հետո հնարավոր է ապրանքաշրջանառության ծավալների կրկնապատկումն ու եռապատկումը, ինչին կարող է նպաստել երկու երկրների միջկառավարական կապերի համատեղ հանձնաժողովը: Իրանական կողմին տեղեկացվել է առաջիկայում ԻԻՀ եւ ՀՀ սպասվող այցերի եւ համատեղ նախագծերի իրականացման մասին:

Նախարար Ղազանֆարին, կարեւորելով երկու երկրների միջեւ առեւտրի բնագավառում համագործակցությունն, առաջարկել է ՀՀ եւ ԻԻՀ առեւտրի նախարարների կամ փոխնախարարների մակարդակով ստեղծել մշտական գործող համատեղ աշխատանքային կոմիտե: Իրանական ապրանքների մուտքը հայկական շուկա ապահովելու նպատակով ԻԻՀ նախարարն առաջարկել է Հայաստանում բացել իրանական խոշոր ընկերությունների ներկայացուցչություններ, իսկ առեւտրաարդյունաբերական պալատների միջոցով կազմակերպել մասնագիտացված ցուցահանդեսներ:


Դիտել Իրան, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն