Գլխավոր » Լրահոս

Տիգրան Սարգսյանն ընդունել է Ալեքսանդր Ցվետկովին

Սեպտեմբեր 9, 2010թ. 17:36

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ալեքսանդր Ցվետկովին։ Ալեքսանդր Ցվետկովը տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է և Հայաստան է ժամանել հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու համար։

Ողջունելով հյուրին` վարչապետը բարձր է գնահատել հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը և կարևորել դրանում հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Նիստի շրջանակներում նախատեսված է Փոխըմբռնման հուշագրի ստորագրում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և Բուլղարիայի «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման գործակալության» միջև։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև լաստանավային փոխադրումների իրականացման հնարավորություններին։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն