Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ֆասյեի հայտարարությանն արձագանքել է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն

Սեպտեմբեր 10, 2010թ. 12:00

LRHԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ստեփանակերտ կատարած վերջին այցի ժամանակ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ «…մենք հատել ենք ոչ թե սահմանը, այլ շփման գիծը»:
Այս առնչությամբ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.

«Պարոն Ֆասյեն, լինելով շատ փորձառու դիվանագետ, չի սխալվել՝ ասելով, որ համանախագահները հատել են ոչ թե սահմանը, այլ շփման գիծը, միանգամից երկու պատճառներով: Նախ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հատել են ԼՂՀ և ԱՀ ԶՈՒ շփման գիծը հենց ԼՂՀ տարածքից, որն առայսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից: Երկրորդը, դա շփման գծի հենց այն հատվածն է, որն Ադրբեջանի համառ և ագրեսիվ ջանքերի շնորհիվ վերջին ժամանակներս աստիճանաբար վերածվում է ԼՂՀ և ԱՀ ԶՈՒ դիմակայության:

Այդ իսկ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անձամբ են իրականացրել դիտարկումը` շփման գծի հատումով` նպատակ ունենալով նվազեցնել ԼՂՀ և ԱՀ զինված ուժերի միջև դիմակայության աստիճանը»:

ArmAr.am


Թեգեր` , , , ,

Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն