Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Մինսկի խումբ. սադրանքները բացասաբար են անդրադառնում բանակցային գործընթացի վրա

Սեպտեմբեր 9, 2010թ. 20:47

MinskՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, ովքեր տարածաշրջանային այցի շրջանակներում մինչ այս հանդիպումներ են ունեցել Ադրբեջանում եւ ԼՂՀ-ում: Համանախագահները Երեւան են ժամանել Ստեփանակերտից:

Նրանք Նախագահ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում եւ Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները: Զրուցակիցները վերահաստատել են հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշումը եւ նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում հաճախակի դարձած սադրանքներն ու հրադադարի խախտման դեպքերը բացասաբար են անդրադառնում բանակցային գործընթացի վրա:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն