Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Կայացել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» խորհրդի նիստը

Սեպտեմբեր 10, 2010թ. 17:28

2Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Օրակարգի առաջին հարցով Կառավարման խորհուրդը հաստատել է  Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման 17-րդ հայտը` կից փաստաթղթերով։ Համաձայն հայտի` 2010թ. հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 18,513,863 (տասնութ միլիոն  հինգ հարյուր տասներեք հազար ութ հարյուր վաթսուներեք) ԱՄՆ դոլար։ Այդ գումարից 17,835,199 ԱՄՆ դոլարն ուղղվելու է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, մնացած մասը` մոնիթորինգին, գնահատմանն ու ծրագրի կառավարմանը և վերահսկողությանը։

Նիստում քննարկվել և հաստատվել են Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ջրից դեպի Շուկա բաղադրիչի շրջանակներում ընդգրկված խորհրդատուի` «Ոռոգման ոլորտի ազգային քաղաքականության» հայեցակարգին համաձայն մշակած ռազմավարությունը և Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում առկա չնախատեսված ծախսերի ֆոնդի բաշխման առաջարկվող ուղղությունները։

Կառավարման խորհրդի անդամները քննարկել են նաև ՀՄՀ-Հայաստան ծրագրի փակման պլանի նախնական տարբերակը։

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել և հաստատվել են ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի բնապահպանական և սոցիալական ազդեցության ղեկավարի թափուր պաշտոնի համալրման համար անցկացված մրցույթի արդյունքները և այդ պաշտոնում համապատասխան թեկնածուի նշանակումը։


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն