Ադրբեջանցիները գնդակոծվել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների հենակետերը
Սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր, որոնց ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Թեգեր` Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումներ, Ասկերան, գնդակոծել, Հադրութ, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտի, Մարտակերտ, Մարտունի












