Բոգդանովկայում նախատեսվում է կառուցվել ադրբեջանական գազի ստորգետնյա պահեստարան
SOCAR պետական նավթային ընկերությունը նախատեսում է Վրաստանում կառուցել ստորգետնյա գազապահեստարան, որտեղ ներմղվելու է 300 միլիոն խմ ադրբեջանական գազ։ Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի Նավթային պետական ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը:
Ըստ նրա, ներկայումս SOCAR-ը վերահսկում է Վրաստանի գազի մատակարարման 75 տոկոսը, «իսկ հեռանկարում ցանկանում ենք ավելացնել այդ ցուցանիշը, այդ իսկ պատճառով 300 միլիոն խմ տարողությամբ գազատարի շինարարությունը դրական ազդեցություն կունենա մեր բիզնեսի վրա»:
Գազապահեստարանի շինարարության աշխատանքները, ըստ նախատեսվածի, կատարվելու են նավթի և գազի հանքերի տարածքում՝ Նինոծմինդայում։ Աշխատանքը իրականացվելու է 3 փուլով, այն ավարտվելու է 2013 թ. և, ըստ նախնական հաշվարկների, միջինը 150 միլիոն դոլար կարժենա:
Համաձայն News.am կայքի տեղեկատվության, 2008 թ. վերջին Վրաստանի կառավարությունն ու Ադրբեջանի Նավթային պետական ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ SOCAR Georgia Gas-ը տրամադրել 22 գազահամակարգիչ ընկերությունների ղեկավարությանը: Փաստաթղթի համաձայն, ադրբեջանական ընկերությունը 3 տարվա ընթացքում պարտավոր է Վրաստանի գազային ցանցին փոխանցել 40 միլիոն դոլար:
Armar.am
Թեգեր` SOCAR Georgia Gas, Ադրբեջան












