Առնոլդ Շվարցենեգերը շնորհավորել է հայերին Հայաստանի անկախության առիթով
Սեպտեմբեր 15, 2010թ. 13:28
Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը շնորհավորել է հայերին Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առիթով: Օգտվելով առիթիցՙ նահանգապետը մեծ գոհունակությամբ է արտահայտվել Կալիֆոռնիայի հայկական համայնքի վերաբերյալ` նշելով, որ հայերը նահանգի կյանքում մեծ ներդրում են ունեցել: Առնոլդ Շվարցենեգերի ուղերձում նշված է.
«Կալիֆոռնիան հրաշալի սովորույթներ ու մշակույթ ունի, եւ մենք երախտապարտ ենք ամերիկահայ բնակիչներին մեր նահանգում ունեցած ավանդի համար: Մեզ համար պատիվ է շնորհավորանքներով ձեզ միանալը»:
Կալիֆոռնիայի բնակիչների անունից նահանգապետը հայերին մաղթել է մեծ հաջողություններ ապագայում:












