Գլխավոր » Տնտեսություն

ՀՀ Պաշտպանության նախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի օգնականին

Սեպտեմբեր 12, 2010թ. 18:12

Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդենաուին:

Ողջունելով հյուրին, պաշտպանության նախարարը նշեց, որ երկու երկրների միջև համագործակցությունը ՀՀ պաշտպանական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է:

Կողմերն ընգծեցին ՀՀ-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը և քննարկեցին պլանավորված ռազմական համագործակցության միջոցառումների իրականացումը:

Թինա Քայդենաուն կարևորեց ՀՀ մասնակցությունը միջազգային անվտանգության կայունացման առաքելություններին, հատկապես Աֆղանստանում, և հետագա երկկողմ ջանքերն այդ ասպարեզում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային վերջին զարգացումները: Ընդգծվեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հրամայականը, կարևորվեց շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը՝ որպես կարևոր գործոն հետագա բանակցային ջանքերի արդյունավետության համար:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն