Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

Հանրահայտ նկարչի նկարների ցուցահանդեսը Բեյրութում

Սեպտեմբեր 16, 2010թ. 11:03

kalencԲեյրությում 2011 թ-ի գարնանը կկազմակերպվի հանրահայտ նկարիչ Հարություն Կալենցի 100-ամյակին նվիրված ցուցադրություն:   ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, կվերատպագրվի նաեւ արվեստագետի 100-ամյակին նվիրված կատալոգը: Աշնանը ցուցահանդեսի կազմակերպիչները` աշխատանքները համակարգող Սոնա Հարությունյանի գլխավորությամբ, կմեկնեն Բեյրութ մասնավոր հավաքածուներից Կալենցի աշխատանքները հավաքելու համար:

«Առաջին անգամ հնարավորություն կընձեռվի տեսնել նկարչի մասնավոր հավաքածուների եւ պետական թանգարանների աշխատանքները միաժամանակ»,- ասաց Ս. Հարությունյանը` շեշտելով, որ սա բացառիկ հնարավորություն է բոլոր աշխատանքները մի տեղ հավաքելու, լիբանանյան շրջանում նկարչի ստեղծագործական կյանքը ցույց տալու համար: «Ցուցահանդեսը երկու պետությունների համագործակցության արդյունքն է, որի շնորհիվ լիբանանաբնակ արվեստասերները հնարավորություն կունենան ծանոթանալու նման արվեստագետի հետ»,- ասաց վարչության պետը` ընդգծելով, որ ցուցահանդեսի շրջանակներում «Կալենցը կդիտարկվի իր միջավայրում եւ համամարդկային համատեքստում»: Ցուցահանդեսի կայացմանը աջակցում են Հայաստանի եւ Լիբանանի մշակույթի նախարարությունները, «Կալենց» հիմանադրամը, Բեյրութում հայկական դեսպանատունը եւ հայ համայնքը:

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն