Գլխավոր » Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Պաշտպանության բանակը լռեցրել է թշնամուն

Սեպտեմբեր 16, 2010թ. 12:19

22Սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը եւ օրվա ընթացքում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 36 դեպք:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից շուրջ 433 անգամ գնդակոծվել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:


Դիտել Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն