Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Հօդս ցնդեց թուրքական դիվանագիտության միֆը

Սեպտեմբեր 16, 2010թ. 13:28

Hayk Demoyan-WEB«Թուրքիան այնքան անիմաստ քարոզչական աղմուկ բարձրացրեցին, որ  այդ քարոզչական ծրագրի իմաստն ամբողջությամբ արժեզրկվեց: Իրականում նրանք ունեին լայն դաշտ, թեկուզ երկրորդ անգամ Աղթամարը օգտագործելու քարոզչական նպատակներով: Ես չեմ դադարում զարմանալ, որ Թուրքիայում ինչ-որ բան այն չէ, և այն առասպելական խորամանկությունն ու դիվանագիտությունը գոնե ինձ մոտ սկսում է արժեզրկվել, քանի որ շատ քայլեր տրամաբանությունից անդին են անցնում»,-ասել է ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ի դեպ, թանգարանի տնօրենը նկատել է, որ թուրքական ու ադրբեջանական ղեկավարությունները իրենց քարոզչության մեջ սկսել են կիրառել կրկնություններ, Ադրբեջանը երկրորդ անգամ է նշում «Բաքուն հայերից ազատագրելը», իսկ Թուրքիան երկրորդ անգամ դիմում է Սուրբ Խաչի օգնությանը:

Արդյունավետ քարոզչություն իրականացնելու և անիմաստ կրկնություններից խուսափելու համար Դեմոյանը թուրքական իշխանություններին խորհուրդ է տալիս`  այս տարի վերականգնել, օրինակ հայ-թուրքական «սահմանի» մոտ գտնվող Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին:

ArmAr.am


Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն